Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու եւ դրա կառուցվածքն ու կանոնանդրությունը հաստատելու վերաբերյալ որոշման նախագիծը:Կոմիտեն մշակելու եւ իրականացնում է զբոսաշրջության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը:Կոմիտեն իր առջեւ խնդիր է դնելու համաշխարհային շուկայում Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդումն ու շարունակական բարձրացումը, Հայաստանում նոր զբոսաշրջային գրավչությունների բացահայտումը, մրցունակ եւ այլընտրանքային զբոսաշրջային արդյունքների ձեւավորումը, ծառայությունների որակի ապահովումն ու շարունակական բարձրացումը, մարդկային ռեսուրսների զարգացումը, զբոսաշրջային ենթակառուցվածքների ձևավորումը, բարելավումը եւ այլ խնդիրներ: Tweet Դիտում՝ 3495