ԵՏՄ մաքսային օրենսգիրքը կդառնա համապարփակ միջազգային պայմանագիր

22.12.2016 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում  հավանության է արժանացել  «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի փոխանցմամբˋ օրենսգիրքը նախատեսում է կարգավորել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ երրորդ` ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման եւ նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները, բացառությամբ այն իրավահարաբերությունների, որոնք, նույն օրենսգրքի համաձայն, նախատեսվում է վերապահել ԵՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությանը:

Օրենսգրքում նաեւ տեղայնացվել են ներկայումս գործող առանձին մաքսային իրավահարաբերություններ կարգավորող միջազգային պայմանագրերի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների դրույթներ` դարձնելով օրենսգիրքը մաքսային իրավահարաբերությունները կարգավորող հիմնական եւ համապարփակ միջազգային պայմանագիր:

Դիտում՝ 45011

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW