«Իդրամ» վճարային համակարգի եւ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի համագործակցության արդյունքում այսուհետ հնարավոր կլինի «Իդրամ» հաշիվը համալրել «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ից ստացած վարկի միջոցով:«Նոր ծառայության շնորհիվ՝ «Իդրամ»-ի օգտատերերը կարող են դիմել եւ վայրկյանների ընթացքում վարկ ստանալ իրենց հաշվին օրվա յուրաքանչյուր պահի եւ ցանկացած վայրից»,- ասված է «Իդրամ»-ի տարածած հաղորդագրությունում:Ծառայությունից կարող են օգտվել «Իդրամ»-ի Պրեմիում օգտատերերը, որոնք համակարգում նույնականացված են գործող անձնագրով: Ծառայությունը հասանելի է ինչպես «Իդրամ» բջջային դրամապանակի միջոցով, այնպես էլ կայքում:«Իդրամ»-ի Պրեմիում օգտատերերը կարող են դիմել 5000, 10 000, 25 000, 40 000, 75 000 կամ 99 000 դրամի չափով վարկ ստանալու համար: Վարկը տրվում է 1 տարի ժամկետով: Տարեկան անվանական տոկոսադրույքը 0% է, գործում է օրական սպասարկման վճար՝ վարկի սկզբնական գումարի 0,5%-ի չափով: Վարկի տրամադրման որոշումը կայացնում է «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ն՝ ԱՔՌԱ վարկային բյուրո ուղարկվող հարցման միջոցով: Վարկի տրամադրման հաստատումը ստանալուց եւ պայմանագիրն առցանց կնքելուց հետո գումարն անմիջապես փոխանցվում է «Իդրամ»-ի հաշվին, որից այն հնարավոր է կանխիկացնել կամ օգտագործել առցանց եղանակով՝ իրականացնելով վճարումներ եւ փոխանցումներ: Tweet Դիտում՝ 14452