Հայբիզնեսբանկը գործարկել է «ABB-Էներգաարդյունավետ բիզնես» վարկային պրոդուկտը:Բանկում նշել են, որ այն գործարկվել է գերմանական KFW բանկի հետ համագործակցությամբ եւ առաջարկվում է «Էներգաարդյունավետություն միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար» ծրագրի շրջանակում՝ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին:«ABB-Էներգաարդյունավետ բիզնես» վարկային պրոդուկտը տրամադրվում է վարկի կամ չվերականգնվող վարկային գծի տեսքով:Վարկային պրոդուկտի նպատակն է էներգաարդյունավետության հաշվին ընդլայնել բիզնեսի հնարավորությունները իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար, մասնավորապես՝- Կրճատել արտադրանքի մեկ միավորի եւ, ընդհանուր առմամբ, բիզնեսի գծով էներգածախսերը,- Ստանալ մրցակցային առավելություններ,- Ավելացնել արտադրական հզորությունը,- Բարելավել մատուցվող ծառայությունների եւ արտադրանքի որակը, - Բարձրացնել աշխատակիցների աշխատանքի հարմարավետությունը եւ այլն:Վարկային ծրագիրը նախատեսված է ջեռուցման, օդափոխության, լուսավորության, հովացման, շենքերի ջերմամեկուսացման, սննդի վերամշակման սարքավորումների ձեռքբերման եւ տնտեսության այլ ճյուղերի, ավտոմոբիլային պարկի թարմացման եւ այլ նպատակներով: Վարկավորման չափը կարող է սահմանվել գրավադրվող անշարժ գույքի լիկվիդային արժեքի մինչեւ 60%-ի չափով, շարժական գույքի գրավադրման դեպքում՝ մինչեւ 50%-ի չափով, իսկ շրջանառու միջոցների գրավադրման դեպքում՝ մինչեւ 40%-ի չափով:Էներգաարդյունավետ վարկատեսակը տրվում է միայն դրամով, 1-5 տարի մարման ժամկետով, նվազագույնը՝ 1 000 000 դրամի չափով:«Վարկավորման առավելությունը տարեկան ցածր անվանական տոկոսադրույքն է, որը կազմում է 11,4%, ինչպես նաեւ տոկոսադրույքի՝ նվազող մնացորդի նկատմամբ հաշվարկման կարգը»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 25388