Վարչապետը կարեւորել է սիրիահայ գործարարների կայացումը ՀՀ-ում

15.12.2016 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ սիրիահայ գործարարների:

Գործարարները բարձրացրել են «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի գործունեությանը, տեղական արտադրության խթանմանն ու արտահանմանը, վարկավորմանը վերաբերող հարցեր:

«Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն: Դուք իրականում մշակույթ եք փոխել Երեւանում, բիզնեսի, ծառայությունների ոլորտում, եւ ձեր կայացումը մեզ համար չափազանց կարեւոր է»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել սիրիահայ գործարարներին՝ հորդորելով նրանց իրենց բիզնես ծրագրերն ու առաջարկությունները ներկայացնել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն:

Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել սիրիահայ գործարարների հետ քննարկել նրանց բիզնեսի զարգացմանը վերաբերող ցանկացած առաջարկություն:

Դիտում՝ 21691

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW