Վլադիմիր Պուտինն ու Տիգրան Սարգսյանը հանդիպել են
08.12.2016 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://kremlin.ru/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:
Ինչպես հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական հարցեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստումը, որը կկայանա դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում:
Վլադիմիր Պուտինի խոսքով` կապիտալի, ապրանքների, մարդկանց ազատ տեղաշարժը սկիզբն է այն ուղու, որը թույլ կտա առաջնորդվել միության բոլոր երկրների մրցունակությանը համապատասխան առավել հետաքրքիր եւ հեռանկարային ուղղություններով:
«Դուք արդեն շուրջ 1 տարի զբաղեցնում եք այդ պաշտոնը, գիտեմ, որ ակտիվ աշխատում եք, հետաքրքիր գաղափարներ ունեք: Սպասում ենք Ձեզ դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում: Նախատեսվում է մաքսային նոր օրենսգրքի հաստատումը, որը նաեւ, իմ կարծիքով, կարեւորագույն դեր ունի միասնական տնտեսական տարածք ստեղծելու գործում»,- նշել է ՌԴ նախագահը:
Տիգրան Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին նախապատրաստվել է 25 հարց, որոնք «մեր երկրներում տնտեսական աճ ապահովելու մեծ ներուժ ունեն»:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: