Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկումը (օդային երթեւեկության սպասարկում) ավիաընկերությունների համար այսուհետ կիրականացվի 50% իջեցված սակագնով: Ինչպես հայտնել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, փոփոխությունն իրականացվել է օդանավակայանի գրավչության բարձրացման եւ զարգացման նպատակով:«Այս որոշումն օդանավակայանի զարգացման ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված միջոցառումների տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է զեղչային ամբողջական համակարգի կիրառման արդյունքում խթանել ավիաընկերությունների հետաքրքրությունն օդանավակայանի նկատմամբ եւ օգտագործել վերջինիս ամբողջ պոտենցիալը՝ նպաստելով նաեւ Հայաստանի հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանը»,- ասված է հաղորդագրությունում: Իջեցված գները գործելու են բոլոր ավիաընկերությունների համար, որոնք թռիչքներ կիրականացնեն «Շիրակ» օդանավակայանից: Tweet Դիտում՝ 3339