ՎՏԲ-Հայաստան Բանկում հաշվի տեղեկանք եւ քաղվածք կարելի է պատվիրել օնլայն

05.12.2016 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկում այսուհետ կարելի է հեռահար եղանակով պատվիրել հաշվի գծով տեղեկանք եւ քաղվածք:

Ինչպես հայտնել են բանկում, պատվերն իրականացվում է բանկի պաշտոնական կայքի միջոցով` հարցման մեջ նշելով նաեւ հարմար ժամը եւ մասնաճյուղը՝ արդեն իսկ պատրաստի տեղեկանքը (օրինակ` դեսպանատուն ներկայացնելու) կամ քաղվածքը ստանալու համար:

Տեղեկանք կամ քաղվածք պատվիրելու համար հաճախորդին անհրաժեշտ է՝

- Լրացնել օնլայն հայտ` կայքի «Պատվիրել օնլայն տեղեկանք/քաղվածք» բաժնում,
- Ընտրել տեղեկանքի/քաղվածքի տեսակը,
- Լրացնել հաշվի, քարտի կամ պայմանագրի համարը՝ կախված տեղեկանքի/քաղվածքի տեսակից,
- Նշել տեղեկանքի կամ քաղվածքի ժամանակահատվածը/ժամկետը,
- Նշել մասնաճյուղ այցելելու նախընտրելի ժամը,
- Ընտրել մասնաճյուղը:

Տվյալ ծառայության սակագինը կազմում է 1000 դրամ` ի լրումն բանկում գործող տեղեկանքների/քաղվածքների սակագներին: Գումարը կգանձվի հարցման մշակման պահին՝ միջնորդավճարի դուրսգրման համար հաճախորդի կողմից նշված հաշվից:

Դիտում՝ 12668
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW