ՊՈԱԿ-ների միավորման արդյունքում 150 մլն դրամ կտնտեսվի

24.11.2016 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վերանայվել է որոշ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ)՝ որպես առանձին կազմակերպությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը, որի արդյունքում դրանցից մի քանիսը միացման ձեւով կվերակազմակերպվեն:

Մասնավորապես, կմիավորվեն «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» եւ «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ները: Վերամիավորված ՊՈԱԿ-ն էլ հետագայում կվերակազմավորվի հիմնադրամի եւ կմիացվի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբˋ որոշման ընդունման արդյունքում կտնտեսվի շուրջ 115 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կմիավորվեն ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության մի շարք ՊՈԱԿ-ներ:

Դիտում՝ 2376
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW