Վարչապետը հանձնարարել է նոր ավիաուղղություններ գործարկել

24.11.2016 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին եւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարել է մինչեւ տարեվերջ ծրագիր ներկայացնել այն մասին, թե հաջորդ տարի ինչ նոր ավիաուղղություններ կգործարկվեն:

«Պետք է հետեւողական լինեք եւ ներկայացնեք ծրագիր, որպեսզի հասկանանք, թե տարվա ընթացքում ինչ խնդիրներ պետք է լուծել»,- ասել է վարչապետը` հետաքրվելով, թե «Բաց երկնքի» քաղաքականությունից օգտվելով` ինչ նոր ուղղություններով են պատրաստվում աշխատել 2017-ին:

Քաղավիացիայի վարչության պետը նշել է, որ թվային արտահայտությամբ բնորոշում տալ դեռեւս չի կարող, սակայն գործադրվելու են առավելագույն ջանքեր՝ նոր ուղղությունների գործարկման ու ուղեւորահոսքի աճի խթանման համար:

Դիտում՝ 2407

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW