Հաքերային հարձակում՝ ԱՊՀ երկրների բանկոմատների վրա

22.11.2016 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միջազգային հանցավոր խումբը մի շարք հեռահար կիբերհարձակումներ է կատարել ավելի քան 10 երկրների բանկոմատների վրա, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՊՀ եւ Եվրամիության երկրների:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նոյեմբերի 21-ին հաղորդել է Reuters գործակալությունը` վկայակոչելով կիբերհանցագործությունների եւ խարդախությունների կանխարգելմամբ եւ հետախուզմամբ զբաղվող Group-IB միջազգային ընկերությանը:

Ընկերության տվյալներով` Ռուսաստանից բացի, հարձակման են ենթարկվել բանկեր Հայաստանում, Բելառուսում, Ղրղզըստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում եւ Իսպանիայում:

Տուժած բանկերի եւ կորուստների ծավալների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հարձակումների էությունն այն է, որ հատուկ ծրագրային ապահովությամբ հանցագործները բանկոմատներից դուրս են բերում կանխիկ գումար: Նշվում է, որ նման հարձակումներ նախկինում եւս տեղի են ունեցել, սակայն դրանց ծավալը շատ ավելի փոքր է եղել:

Banks.am-ի հետ զրույցում ՀՀ Կենտրոնական բանկում հերքել են ՀՀ բանկոմատների վրա հարձակման լուրը` նշելով, որ նման միջադեպեր չեն արձանագրվել:

Դիտում՝ 10410
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW