2016թ. հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում արձանագրվել է 0,4% տնտեսական ակտիվություն:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6,5%-ով, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի եւ շինարարության ծավալները՝ կրճատվել համապատասխանաբար 7,3%-ով եւ 9,8%-ով:Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին կրճատվել է 0,1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ ավելացել 7,7%-ով: Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 1,5%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ավելացել 0,5%-ի չափով: 2016թ. հունվար-հոկտեմբերին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,4%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-հոկտեմբերին ավելացել է 6,1%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալը նվազել է 0,3%-ով, իսկ արտահանման ծավալը՝ աճել 19,8%-ով: Tweet Դիտում՝ 1888