Սոցիալական գովազդը կվերահսկվի մշակույթի նախարարության կողմից

10.11.2016 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀՀ պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններըˋ սոցիալական գովազդի մասով, կվերապահեն մշակույթի նախարարությանը:

Որոշումն այսօր արժանացել է կառավարության անդամների հավանությանը եւ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի փոխանցմամբˋ մինչ այս գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն էին իրականացնում Երեւանի քաղաքապետարանը, մարզպետարաններն ու ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Դիտում՝ 5051

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW