Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկրում առկա է գործազրկության լուրջ խնդիր, իսկ տնտեսական պայմանները բավական ծանր են:Այս մասին Վրաստանի նախագահն ասել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, հաղորդում է Newsgeorgia.ge կայքը:2015թ. պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում զբաղվածության մակարդակը կազմել է 59%: «Աշխատանքի շուկայում առկա է լուրջ խնդիր: Ավելի պարզ ասեմ. բոլոր ծանոթներս՝ մոտիկ ու հեռու, աշխատանք են փնտրում: Ցավոք, շատերն ընդհանրապես մեկնել են արտերկիր եւ այնտեղ են փորձում աշխատանք գտնել»,- ասել է Վրաստանի նախագահը:Գեորգի Մարգվելաշվիլին ընդգծել է, որ իրավիճակն ավելի է խորանում լարիի արժեզրկման եւ ՓՄՁ-ների մասնաբաժնի չավելացման հետեւանքով:Նրա խոսքով՝ «մակրոտնտեսական ցուցանիշները որեւէ նշանակություն չունեն, քանի որ իրական միջավայրը պայմանավորված է նրանով, թե երկրի քաղաքացիներն ինչպես են ապրում, որքան են ծախսում, ինչ կարող են գնել եւ կարողանում են արդյոք աշխատանք գտնել»:«Տնտեսական իրավիճակն իսկապես ծանր է, ինչ չափորոշիչ ուզում է` կիրառենք: Առաջիկայում պետք է ականատես լինենք կառավարության իրական նախաձեռնությունների եւ քայլերի` ուղղված տնտեսության բարելավմանը: Եւ այդ առաջին քայլը կլինի կառավարության փաստաթուղթը` պետբյուջեի նախագիծը»,- ասել է Գեորգի Մարգվելաշվիլին: Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Գեորգի Կվիրիկաշվիլին ավելի վաղ խոստացել էր, որ պետբյուջեի նախագծում արտացոլվելու են կառավարության նախընտրական բոլոր խոստումները: Tweet Դիտում՝ 8531