Ջերմոցային տնտեսությունների իսպանական փորձը կներդրվի Հայաստանում
01.11.2016 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան ասել է, որ ջերմոցային տնտեսությունների կառուցման եւ ինտենսիվ այգիների հիմնման ոլորտի իսպանական փորձը հաջողությամբ կարող է կիրառվել Հայաստանում:
Այս մասին Իգնատի Առաքելյանը նախօրեին ասել է Երեւանում՝ իսպանական «Գլոբալ դեսառոյոս եւ ինխենիերիա» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը, որի նպատակն էր քննարկել գյուղոլորտում հետագա համագործակցության ուղիները` հիմնված 2015թ. ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի վրա:
«Ջերմոցային տնտեսությունների կառուցումն ու ինտենսիվ այգիների հիմնումը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի առաջնային խնդիրներից են: Այս հարցում ձեր ընկերությունն ունի հարուստ փորձ, որը կարող է հաջողությամբ կիրառվել Հայաստանում` նպաստելով ոլորտի զարգացմանը»,- նշել է նա:
«Գլոբալ դեսառոյոս եւ ինխենիերիա» ընկերության նախագահ Խավիեր Վալերո Արտոլան էլ ասել է, որ իսպանացի գործարարները մեծապես հետաքրքրված են ՀՀ գյուղոլորտում ներդրումների իրականացմամբ: Որպես «Բիլբաո» բանկի խորհրդի նախագահ` գործարարը պատրաստ է նաեւ քննարկել առանձին ծրագրերի իրականացման համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունը:
Իսպանական կողմը տեղեկացրել է, որ համագործակցելով տեղական «Սպայկա» ընկերության հետ` ՀՀ-ում արդեն կառուցվել է 5 հա ջերմոցային տնտեսություն, որի հարակից տարածքում հիմնվել են ինտենսիվ այգիներ:
Ընկերության ներկայացուցիչներն իրատեսական են համարել անասնապահության, կաթի եւ մսի վերամշակման, ինչպես նաեւ ոռոգման կաթիլային համակարգերի ներդրման ուղղությամբ հնարավոր համագործակցությունը:
ՀՀ գյուղնախարարն առաջարկել է ուսումնասիրել իսպանական բիզնեսի մասնակցությամբ գյուղտեխնիկայի սպասարկման կենտրոնների ստեղծման եւ ժամանակից սարքավորումներով համալրման հարցը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: