Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2016թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է շուրջ 9,5 մլրդ դրամով կամ 1,9%-ով՝ կազմելով շուրջ 525 մլրդ դրամ:ՀՀ ամենախոշոր հարկատուն 29,8 մլրդ դրամ հարկերի ծավալով շարունակում է մնալ «Գազպրոմ Արմենիա»-ն: Ընկերությունն անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ գրանցել է ցուցանիշի 3,9% անկում: Դեռեւս նախորդ եռամսյակից խոշորագույն հարկատուների ցուցակի երկրորդ հորիզոնականում է հայտնվել «Գրանդ Տոբակո» ընկերությունը: Վերջինս հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 16,5 մլրդ դրամ հարկ, ինչը գերազանցում է 2015թ. միեւնույն ժամանակահատվածի ցուցանիշը 63,5%-ով (անցած տարի 8-րդ տեղում էր):Հիշեցնենք, որ 2015թ. 3-րդ եռամսյակում ՀՀ երկրորդ հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն էր, որն այս եռամսյակ զիջել է իր դիրքը` հայտնվելով 17-րդ տեղում:Խոշորագույն հարկատուների ցուցակի երրորդ հորիզոնականում «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»-ն է`15,5 մլրդ դրամ հարկերով, ինչը զիջում է նրա նախորդ տարվա ցուցանիշը 7,1%-ով:14,1 մլրդ դրամ հարկերի ընդհանուր ծավալով չորրորդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է: Ընկերության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2,3%-ով, ինչի շնորհիվ հարկատուների ցուցակում այն բարձրացել է մեկ հորիզոնականով:Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը երրորդ եռամսյակի տվյալներով՝ վճարել է 11,1 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերն անցած տարվա համեմատ նվազել են 7,1%-ով, այդուհանդերձ, ընդհանուր ցուցակում ընկերությունը բարելավել է դիրքը մեկ հորիզոնականով:Այդ եռամսյակ հարկերի զգալի աճ է ապահովել «Թեղուտ»-ը՝ 18-րդից դառնալով 6-րդ հարկատուն: Վերջինիս վճարած հարկերն ավելացել են մոտ 3 անգամ՝ մինչեւ 10,8 մլրդ դրամ: 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ «Ղ-Տելեկոմ»-ը ՝ 10,7 մլրդ դրամ (անկում՝ 21,8%), «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 9,9 մլրդ դրամ (աճ՝ 46,2%), «Ֆլեշ»-ը՝ 9,2 մլրդ դրամ (անկում՝ 0,5%) եւ «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն՝ 9,1 մլրդ դրամ (անկում` 22,8%): Tweet Դիտում՝ 3034