Կոնվերս Բանկը միացել է «Թվային դարաշրջանի դպրոց» նախաձեռնությանը

28.10.2016 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը միացել է «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի «Թվային դարաշրջանի դպրոց» նախաձեռնությանը:

Ինչպես նշել են բանկում, ծրագրի շրջանակում նախատեսվում է Երեւանի թիվ 76 հիմնական «Հայ-արգենտինական» դպրոցի 5-6-րդ դասարանցիներին Window 10 օպերացիոն համակարգով հայկական պլանշետների տրամադրում, նոր տեխնոլոգիաներով կրթության իրականացում:

Ծրագրին, որպես կողմ, մասնակցում է «ԱրմԹաբ» պլանշետներն արտադրող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը, աջակցում` Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը:

Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան կարեւորել է երեխաների կրթության հարցում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ու բիզնես կառույցների համագործակցությունը:

Կոնվերս Բանկի Գործադիր տնօրենի առաջին տեղակալ Գոհար Հարությունյանը եւս կարեւորել է այս համագործակցությունը:

«Սա այն ծրագիրն է, որն ամբողջովին համահունչ է Կոնվերս Բանկի զարգացման  ռազմավարությանը: Թվային դարաշրջանում երիտասարդ սերունդը պետք է լինի գրագետ, քայլի ժամանակին համահունչ եւ նրան պետք է առաջարկվեն ժամանակակից, թվային ծառայություններ»,- ասել է նա:

Գոհար Հարությունյանն ընդգծել է, որ Կոնվերս Բանկն արդեն իսկ իրականացնում է երիտասարդությանն ուղղված բիզնես եւ սոցիալական պատասխանատվության մի շարք ծրագրեր: Նրա խոսքով՝ մասնակից դառնալով  նմանատիպ նախաձեռնություններին՝ արագորեն գլոբալիզացվող շուկայի պայմաններում բանկը երիտասարդ սերնդի համար նոր ճանապարհներ գտնելու հնարավորություններ է ստեղծում:

Դիտում՝ 12010
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW