Երկու ընկերություն ստացել է «Ալյանս» ԱՏԳ-ում շահագործողի թույլտվություն

27.10.2016 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերությանը տրամադրել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) «ԵրՄՄԳՀԻ»-ի տարածքում շահագործողի թույլտվություն` պլանշետների հավաքման եւ ծրագրավորման գործունեության իրականացման համար:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը «Ալյանս» ԱՏԳ-ի առաջին շահագործողներից է, որի թույլտվությունը տրվել է 2013թ. դեկտեմբերի 19-ին՝ 3 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։

Թույլտվության գործողության ժամկետը սահմանվել 7 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս»-ի գործունեության ժամկետն է:

Ընկերությունն ունենալու է 557քմ արտադրական տարածք, որը «Սիտրոնիկս Արմենիա» ընկերությունը համաձայն է տրամադրել 7 տարի ժամկետով եւ ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:

Ընկերությունն արտասահմանում ներկայացնում է armtab, armenian tablet եւ armphone, armenian phone ապրանքային նշանները եւ դրանց ներքո ներկայացվող ապրանքները, որոնք ունեն մեծ պահանջարկ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Սեմկո Սի Այ Էս» ընկերությանը թույլատրվել է 5 տարի ժամկետով գործունեություն ծավալել «Ալյանս» ԱՏԳ-ի «ՌԱՕ Մարս» տարածքում: Վերջինս նախատեսում է այդ տարածքում բարձր տպագրության եւ հատուկ տպիչ սարքերի արտադրությամբ զբաղվել:

Ծրագրի առաջին փուլում (2016- 2017թթ.) նախատեսված է Աբու Դաբիից (ԱՄԷ) Հայաստան ներկրել 10 տպող սարք, երկրորդ փուլում՝ (2017- 2021 թթ.) նախատեսվում է տպող սարքերի բաղադրիչ մասերը ներկրելով Հայաստան՝ կազմակերպել դրանցից պատրաստի տպող սարքերի հավաքման աշխատանքները։

Դիտում՝ 3491
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW