ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է շուրջ 3,3 մլրդ դրամով ավելացնել ՀՀ պետբյուջեից Արցախին տրամադրվող վարկի գումարը:ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ վերջին 4-5 տարիների հաշվարկները ցույց են տվել, որ ԼՂՀ-ին տրամադրվել է որոշակի պակաս գումար, եւ ճշգրտման անհրաժեշտություն կա: Բացի այդ, նախարարը նշել է, որ 2014-2016 թթ. ԼՂՀ-ում դրսեւորվել է թույլ տնտեսական աճ, հետեւաբար` լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ տնտեսական ակտիվությունը պատշաճ մակարդակի պահելու համար:«ԼՂՀ-ին տրամադրվող բյուջետային վարկի գումարը ներկայում կազմում է 47,3 մլրդ դրամ, սակայն նշված գումարը ԼՂՀ վարչապետի գրության համաձայն՝ չի բավարարում Արցախի կառավարության կողմից տարեկան նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:Նախագծի ընդունմամբ պայմաններ կստեղծվեն ԼՂՀ կառավարության կողմից բյուջետային ծախսերի սահուն կերպով իրականացման համար: Tweet Դիտում՝ 2347