ՀԲ-ն սկսել է ուսումնասիրել Ադրբեջանի ֆինանսական ոլորտի ծրագրերը

12.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Համաշխարհային Բանկի առաքելությունը ժամանել է Բաքու` Ադրբեջանում իրականացվող ֆինանսական ծրագրերը ուսումնասիրելու նպատակով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով Տրենդը, ՀԲ փորձագետները ծանոթանալու են “Տեխնիկական աջակցություն ֆինանսական ոլորտին” եւ “Ֆինանսական ծառայությունների զարգացման” ծրագրերի կատարման ընթացքին:

Արդեն անց է կացվել “Ադրբեջանի ֆինանսական համակարգի արդիականացում” նոր ծրագրի նախնական նկարագրությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն երկրի բանկային եւ ֆինանսական ոլորտի զարգացմանը, կապիտալի շուկային, մասնավորապես արժեթղթերի շուկային:

Դիտում՝ 9513

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW