ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը:Ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին եւ հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական եւ պարենային ապրանքի տեսականին:Ցուցահանդեսին մասնակցել են ՀՀ մարզերի, ԼՂՀ գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ագրարային ոլորտը սպասարկող եւ ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն: Նախագահը ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել է նրանց զարգացման ծրագրերի եւ խնդիրների մասին:Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 23-ը ներառյալ եւ բաց կլինի ամեն օր՝ մինչեւ ժամը 18:00-ը: Tweet Դիտում՝ 3641