Գործադիրը սեպտեմբերի 18-ին գումարված արտահերթ նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության նոր ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը:ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ ՀՀ մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով եւ օգտագործելով Հայաստանի եւ հայության ամբողջ ներուժը։ Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ։«Մենք ձեւակերպել ենք, իմ կարծիքով, բավականին հետաքրքիր ծանրաձող, որը բարձրացնելու համար պետք է կոնցենտրացնենք մեր ներուժը»,- ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ հորդորել գերատեսչությունների ղեկավարներին հատուկ ուշադրություն դարձնել ծրագրի իրականացմանը: «Հաշվետվություն ենք տալու, ժամանակը գալու է, պետք է բացատրենք՝ ինչ ենք արել, ինչ չենք արել, ինչը պրակտիկորեն պետք է բացառենք»,- հավելել է Կարեն Կարապետյանը: Արտահերթ նիստի երկրորդ հարցով էլ որոշվել է հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ. օրակարգում ընդգրկված է ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: Tweet Դիտում՝ 2916