Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ, որը հնարավորություն է տալիս միասնական ինտերնետային հարթակի օգնությամբ կատարել տարբեր տիպի վճարումներ:Ինչպես նշել են բանկում, պորտալով վճարումներ կարող են իրականացնել ոչ միայն բանկի հաճախորդները, այլեւ «Արմենիան Քարդ» պրոցեսինգային ընկերության անդամ բանկերի թողարկած ArCa, VISA եւ MasterCard քարտերի քարտապանները:«Այցելելով Կոնվերս բանկի նոր պորտալը (որը հասանելի է նաեւ բանկի պաշտոնական կայքից)` քարտապանները կկարողանան վճարումներ իրականացնել իրենց հարմար պահին եւ վայրից՝ վճարելով կոմունալ, կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների (Ucom, Beeline, ՎիվաՍել-ՄՏՍ, «Ռոստեկելոմ») մատուցած ծառայությունների, ավտոմեքենաների կայանման դիմաց, ինչպես նաեւ մարել կայանման տուգանքները»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում տեղեկացրել են, որ հաճախորդներին առավել հարմարավետ պայմաններ առաջարկելու նպատակով առաջիկա ամիսներին կգործարկվի նաեւ Կոնվերս Բանկի մոբայլ բանկինգ հավելվածը: Tweet Դիտում՝ 33370