Հայտարարվել է «Ինչպե՞ս խնայել» թեմայով մրցույթ

17.10.2016 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Խնայողությունների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամը լրագրողների միջեւ կազմակերպել է մրցույթ «Ինչպե՞ս խնայել» խորագրով՝ խնայողություններ կատարելու հիմնահարցերը կարեւորելու նպատակով:

Ինչպես հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, մրցույթին կարող են մասնակցել հոկտեմբերի 18-27-ի ընթացքում անձնական ֆինանսների կառավարման եւ խնայողությունների թեմաներով բոլոր հրատարակումների ու հեռարձակումների հեղինակները:

Մասնակցության համար անհրաժեշտ է՝

- ուղարկել հոդվածը/հաղորդումը anna.daghlaryan@sbfic.de էլհասցեին մինչեւ հոկտեմբերի 28-ը,

- հղում կատարել աղբյուրին,

- նշել լուսաբանման ամսաթիվը:

Մրցույթի արդյունքները կներկայացվեն հոկտեմբերի 30-ին` Խնայողությունների միջազգային օրվան նվիրված տոնախմբության ընթացքում:

«Լավագույն հեղինակ» եւ «Լավագույն գաղափար» անվանակարգերում հաղթող լրագրողները կստանան դրամական պարգեւ՝ 150 հազ. դրամի չափով:

Դիտում՝ 3241

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW