«Ֆինքա»-ն անցկացնում է Հաճախորդների փորձառության ամիս

14.10.2016 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ֆինքա» ՈՒՎԿ-ն միացել է աշխարհի մի շարք կազմակերպությունների կողմից հոկտեմբերին նշվող «Հաճախորդների փորձառության օր» նախաձեռնությանը՝ հոկտեմբերը հայտարարելով Հաճախորդների փորձառության ամիս:

Նախաձեռնության շրջանակում «Ֆինքա»-ի շուրջ 20 հաճախորդներ այցելել են ընկերության գլխամասային գրասենյակ, որտեղ նրանց ողջունել է ընկերության գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը: Նա շնորհակալություն է հայտնել ընկերության հետ ջերմ ու վստահելի հարաբերություններ կառուցելու եւ երկարատեւ համագործակցություն ձեւավորելու համար:

Հաճախորդները հնարավորություն են ունեցել իրենց հարցերն ու առաջարկներն ուղղելու «Ֆինքա»-ի ղեկավարին, շրջել ընկերության բաժիններով, ծանոթանալ դրանց գործունեությանը:

«Օրն առատ էր անակնկալներով: Ներկա  հավատարիմ ու պարտաճանաչ հաճախորդներին հանձնվեցին անվանական շնորհակալագրեր եւ խրախուսական նվերներ»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 14776

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW