«Վերնիսաժ»-ի տարածքում, այսօր բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» երկօրյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որն այս տարի նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:Ինչպես հայտնել են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են սիրիահայերի 50-ից ավելի ձեռագործ աշխատանքներ, իրականացվում է նախարարության եւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ:ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի խոսքով` ընտրված 50 տաղավարները խորհրդանշում են ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անկախության 25-ամյակները:«Մեր հայրենակիցներն արդեն 5 տարի է՝ մասնակցում են անկախ Հայաստանի կայացմանն ու իրենց գործերով, նորարարությամբ, ստեղծագործական մոտեցումներով, գործնական մասնակցությամբ նպաստում տնտեսության որոշ ճյուղերի զարգացմանը»,- նշել է նա:Հրանուշ Հակոբյանն ընդգծել է, որ նախորդ տարիների համեմատ այս տարի աճել է մասնակիցների թիվը, ավելացել՝ ներկայացված ապրանքների տեսականի: Նա հույս է հայտնել, որ նման ցուցահանդեսները կօգնեն սիրիահայերին առավել ակտիվորեն ինտերգրվել հայ հասարակությանը:Ցուցահանդեսը գործում է ժամը 10:00-19:00-ը: Tweet Դիտում՝ 3718