«Տաշիր»-ը բարելավել է դիրքը ՌԴ խոշորագույն ընկերությունների վարկանիշում

19.09.2016 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է «Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերություններ-2016» վարկանիշը, որում «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը՝ մեկ տարվա ընթացքում դիրքը բարելավելով 9 կետով:

Վարկանիշը ըստ 2015թ. հասույթի դասակարգում է այն ընկերությունները, որոնցում պետության եւ օտարերկրացի համասեփականատերների մասնաբաժինը չի գերազանցում 50%-ը:

2015թ. «Տաշիր»-ի հասույթը կազմել է 165,1 մլրդ ռուբլի, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 30 մլրդ ռուբլիով:

Forbes-ի գնահատականով՝ ընկերության հասույթի մեծ մասն ապահովում է «Ռիո» առեւտրի կենտրոնների տարածքների վարձակալությունը, բացի այդ, ակտիվորեն զարգացվում են բիզնեսի այլ ուղղությունները՝ բնակելի անշարժ գույքի շինարարությունը, էլեկտրաէներգետիկան, մանրածախ ցանցերը, ռեստորաններն ու կինոթատրոնները:

Ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանը ներկայացված է նաեւ Forbes-ի ռուսաստանցի ամենահարուստ գործարարերի վարկանիշում, որտեղ զբաղեցնում է 28-րդ տեղը:

Դիտում՝ 9240

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW