2007 թ. Հայաստանի բանկային համակարգում սպասվում է արտասահմանյան ներդրումների ներհոսք, հայտարարել է ԿԲ նախագահը
05.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 5 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թ. Հայաստանի բանկային համակարգում սպասվում է արտասահմանյան ներդրումների ներհոսք, այսօր Երեւանում հայտարարել է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանն ասել է, որ գերմանական ֆինանսական ընկերությունների համապատասխան հայտն արդեն ուսումնասիրվում է ԿԲ կողմից:
ԿԲ ղեկավարի խոսքերով, Հայաստանի առեւտրային բանկերի ակտիվացումն արտասահմանյան ներդրումների ներգրավվման տեսանկյունից պայմանվորված է աճող մրցակցությամբ: Տիգրան Սարգսյանի խոսքերով, 2006 թ. հայկական բանկային շուկայում հայտնվեց այնպիսի բրենդ, ինչպիսին Credit Agricole-ն էր, ինչը ստիպեց մնացած բանկերին վերանայել իրենց ռազմավարությունը:
Տիգրան Սարգսյանն ընդգծեց նաեւ ՙHSBC Բանկ Հայաստանը՚, որը վարկավորման ծավալով առաջին տեղն է զբաղեցնում հանրապետությունում:
Տիգրան Սարգսյանը նաեւ ասել է, որ Հայաստանի Կենտրոնական բանկը բարենպաստ պայմաններ է ստեղծելու հայկական ապահովագրական շուկայում միջազգային ընկերությունների ներդրումների համար:
Նրա խոսքերով, Հայաստանի ապահովագրական շուկայում միջազգային ընկերություններ չեն գործում, ինչը վկայում է օրենսդրական թերությունների առկայության մասին: Տիգրան Սարգսյանի խոսքերով, Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման ռազմավարության համաձայն, ԿԲ շարունակելու է շուկայի ՙմաքրումը՚ եւ եվրոպական չափանիշների ամրապնդումը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: