Ադրբեջանի ազգային բանկը դիագնոստիկ ստուգումներ է սկսել մի քանի բանկերում
05.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
Ադրբեջանի Ազգային բանկի (ԱԱԲ) խորհրդի որոշմամբ փետրվարի 1-ից դիագնոստիկ ստուգումներ են սկսվել մի քանի առեւտրային բանկերում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով Տրենդին, որոշումն ընդունվել է բանկերի համախառն կապիտալի նորմատիվ պահանջների վերլուծության նախնական տվյալների հիման վրա:
2007 թ. հունվարի 1-ից Ադրբեջանի առեւտրային բանկերի համախառն կապիտալը պետք է կազմեր նվազագույնը 8.2 մլն մանաթ:
2006 թ. արդյունքներով նորմատիվ պահանջները չէին կատարել երկու բանկեր: Եւս երեք բանկեր չէին ապահովել պահանջվող կապիտալի ծավալը հաշվետու ժամանակահատվածում` անելով դա 2007 թ. հունվարի 1-ից հետո, եւ այդ պատճառով նրանց տվյալները չէին ընդգրկվել երկրի բանկային ոլորտի կապիտալիզացիային վերաբերող հաշվետվության մեջ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: