Glocoms-ի եւ Ameria-ի կոնսորցիումը դարձել է MCA-Armenia ծրագրի ֆինանսական գործակալը

30.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 30 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Glocoms Inc. ընկերության եւ Ameria ՓԲԸ (Երեւան, Հայաստան) կոնսորցիումը դարձել է “Հազարամյակի մարտահրավներ հիմնադրամ-Հայաստանի” (Millenium Challenge Corporation-Armenia) ծրագրի ֆինանսական գործակալը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, MCA-Armenia ծրագրի ֆինանսական գործակալի գրասենյակի տնօրեն Ջոն Բերլինն այսօր Երեւանում ասել է, որ կազմակերպության գործունեությունն ուղղված է MCA-Armenia ծրագրերի իրականացման թափանցիկության ապահովմանը:

Glocoms Inc.-ը գործում է ԱՄՆ-ում եւ որպես ֆինանսական գործակալ է աշխատել Անգոլայում, Մոնղոլիայում, Ռումիանիայում եւ այլ երկրներում:

Ինչպես հայտնել է Ameria ՓԲԸ տնօրեն Անդրեյ Մկրտչյանը, փետրվարի 1-ից ֆինանսական գործակալը կաշխատի առանձին գրասենյակում:

Պայմանագիրը Ամերիկյան “Հազարամյակի մարտահրավներ” կորպորացիայի եւ Հայաստանի կառավարության միջեւ` $235.65 մլն հատկացնելու մասին ստորագրվել է 2006 թ. մարտի 28-ին Վաշինգտոնում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8399
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW