Հայփոստը եւ RIA Money Transfer-ը դրամական պարգեւներ են հանձնել

08.08.2016 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր Հայփոստի եւ աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգի՝ RIA Money Transfer-ի համատեղ արշավի շրջանակում օգոստոսի 5-ին հանձնվել են պատվոգրեր եւ դրամական պարգեւներ:

Պատահականության սկզբունքով ընտրված մեկ հաճախորդ, ինչպես նաեւ հուլիսին RIA համակարգով ամենաշատ գործարքներ իրականացրած Հայփոստի աշխատակիցը ստացել են դրամական պարգեւ եւ պատվոգիր:

Հայփոստում հիշեցրել են, որ արշավն իրականացվում է հուլիսի 1-ից մինչեւ տարեվերջ:

«RIA համակարգից օգտված ցանկացած հաճախորդ հնարավորություն կունենա մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է $100»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 14619
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW