Յունիբանկը գործարկել է Տվյալների մշակման նորագույն կենտրոնը

08.08.2016 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկն ավարտել է Տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման աշխատանքները:

Բանկում նշել են, որ կենտրոնը հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա: Այն ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք է, որը նախատեսված է սերվերային, ցանցային եւ կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման եւ անխափան աշխատանքի ապահովման համար:

«Յունիբանկի կենտրոնը տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության եւ ապահովության բարձր մակարդակով եւ կարող է պահել ու մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ»,- ասված է հաղորդագրությունում:

«Նման հզոր եւ ժամանակակից կենտրոնի շահագործման հարցը մեզ համար առանձնակի արդիական էր: Յունիբանկը Հայաստանի ամենաինովացիոն բանկերից մեկն է, որը մշտապես ակտիվ ներդրումներ է կատարում ՏՏ ոլորտում` բիզնեսի զարգացում եւ անընդհատ աճ ապահովելու, ինչպես նաեւ հաճախորդների որակյալ  սպասարկում կազմակերպելու նպատակով: Առաջին անգամ Հայաստանում կառուցվել է նման շարժական կենտրոն, որն առանձնանում է անխախտության բարձր մակարդակով եւ երաշխավորված ապահովում է  բանկի բոլոր տեղեկատվական համակարգերի անխափան աշխատանքը»,- նշել է Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Բանկում ընդգծել են, որ կենտրոնի եւս մեկ առավելությունն իր շարժականությունն է: Ֆորս մաժորային իրավիճակներում կենտրոնը կարող է հեշտությամբ տեղափոխվել բանկի համար նախընտրելի այլ վայր: Անխափան սնուցման աղբյուրները կախված չեն քաղաքային էլեկտրացանցերից եւ ապահովում են ավտոնոմ աշխատանք:

«Ժամանակակից բանկային գործում տեղեկատվական ռեսուրսների լիարժեք ռեզերվման ու անխափան աշխատանքի, ինչպես նաեւ մեծ ծավալների տեղեկատվության ապահով մշակման կարեւորությունն  ակնհայտ է: Բանկի Տվյալների մշակման կենտրոնը նախագծված եւ կառուցված է առաջատար հաշվողական եւ ինժեներական ենթակառուցվածքների հիման վրա եւ հագեցված է ժամանակակից սարքավորումներով եւ ծրագրային ապահովմամբ, որը ոչ միայն ապահովում է բանկի առանցքային բիզնես գործընթացների  անվտանգությունը, այլ նաեւ հանդիսանում է վստահելի հիմք  նոր լուծումների եւ մշակումների ներդրման համար»,- նշել է Յունիբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն նախագծերի գծով տնօրենի տեղակալ Գենադի Լանդաուն:

Դիտում՝ 15421
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW