Անելիք Բանկի «Արաբկիր» մասնաճյուղը կաշխատի երկարացված ռեժիմով

29.07.2016 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի «Արաբկիր» մասնաճյուղը երկուշաբթիից ուրբաթ օրերին կաշխատի երկարացված ռեժիմով՝ մինչեւ երեկոյան 19:45-ը, իսկ շաաթ օրերին՝ 10:00-ից մինչեւ 14:00-ը:

«Երբեմն մեր հաճախորդներն իրենց աշխատանքային գրաֆիկի պատճառով հնարավորություն չեն ունենում այցելել բանկ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը եւ կատարել անհրաժեշտ գործարքներ: Խնդիրը լուծելու, հաճախորդներին առավել հասանելի դառնալու եւ նրանց ժամանակը խնայելու նպատակով որոշվել է, որ  բանկի եւս մեկ մասնաճյուղ կաշխատի երկարացված ռեժիմով»,- նշել է Անելիք Բանկի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրել է, որ «Արաբկիր»-ը բանկի 3-րդ մասնաճյուղն է, որ աշխատում է երկարացված ռեժիմով՝ նշելով, որ «Մալաթիա»-ն աշխատում է մինչեւ 20:00-ը, իսկ «Տիգրան Մեծ»-ը՝ մինչեւ 19:00-ը:

Բանկում հիշեցրել են, որ մասնաճյուղային ցանցի աշխատանքի բարելավման ռազմավարության շրջանակում բանկի հինգ՝ «Տիգրան Մեծ», «Բաղրամյան», «Մալաթիա», «Դավթաշեն» եւ «Գյումրի» մասնաճյուղերը, աշխատում են նաեւ շաբաթ օրերին՝ 10։00-ից մինչեւ 14։00-ը:
 

Դիտում՝ 10504
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW