Հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բանկային համակարգի ակտիվների համախառն ծավալը կազմել է $2.43 մլրդ

24.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

2007 թ. հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բանկային համակարգի մաքուր ակտիվների համախառն ծավալը կազմել է 4 մլրդ 227 մլն 645 հազար 986 լարի ($2.43 մլրդ):

Ինչպես հաղորդում է “Վրաստանի նորությունները”` վկայակոչելով Վրաստանի Ազգային բանկը, 2007 թ. հունվարի 1-ի դրությամբ առեւտրային բանկերի համախառն պարտավորությունները կազմել են 3 մլրդ 329 մլն 273 հազար 435 լարի ($1.91 մլրդ):

2007 թ. հունվարի 1-ի դրությամբ վրացական բանկերի բաժնետիրական կապիտալի համախառն ծավալը կազմել է 898 մլն 372 հազարր 551 լարի ($516.3 մլն):

2007 թ. հունվարի 1-ի դրությամբ Վրաստանում գործում էին 17 առեւտրային բանկեր, այդ թվում արտասահմանյան բանկերի 2 մասնաճյուղեր:

Դիտում՝ 9897

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW