Նախարարը ծանոթացել է Արմավիրի մարզում կարկուտի հասցրած վնասներին

11.07.2016 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ երեկ տեղացած կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով:

Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, Սերգո Կարապետյանը մասնավորապես եղել է Էջմիածնի տարածաշրջանի համայնքներում:

Նախարարը զրուցել է գյուղացիների հետ եւ նշել, որ վնասների չափերը ճշգրտվելուց հետո հարցը կներկայացվի կառավարության քննարկմանը:

Այնուհետ նախարարն ուղեւորվել է Արագածոտնի մարզ:

Դիտում՝ 3640

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW