ԿԲ խորհուրդը գրանցեց Հայաստանի ֆոնդային բորսայի “Շուկա ստեղծողի կանոնները”
23.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 23 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն իր այսօրվա նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց “Ապահովագրական սակագների հիմնավորման կարգը”:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀՀ ԿԲ խորհուրդը նաեւ գրանցեց “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության “Շուկա ստեղծողի կանոնները”, “Սակագների մասին կանոններում” փոփոխությունները, “Արժեթղթերի ցուցակման և ապացուցակման կանոններում” և “Կարգապահական տույժերի մասին կանոններում” փոփոխությունները և լրացումները, փոփոխություններ կատարեց “ՀՀ տարածքؖԠգործող բանկերի կողմից ՀՀ ԿԲ հեռանկարային զարգացման ծրագրերի ներկայացման մասին” կարգում:
ԿԲ Խորհրդի որոշմամբ հաշվառվեցին “Արեգակ” ունիվերսալ վարկային կազմակերպության Գյումրիի, Աշտարակի, Էջմիածնի մասնաճյուղերը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: