ԱՔՌԱ-ն նվազեցրել է վարկային զեկույցների սակագները
07.07.2016 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԱՔՌԱ վարկային բյուրոյի ֆեյսբուքյան էջ

Հուլիսի 1-ից նվազել են ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցների սակագները։
Բյուրոյում նշել են, որ բանկերին եւ վարկային կազմակերպություններին, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց առցանց տրամադրվող վարկային զեկույցների գները նվազել են 20%-ով, իսկ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ԱՔՌԱ գրասենյակում տրամադրվող վարկային զեկույցների գները՝ 60%-ով։
Վարկային զեկույցների փոփոխված սակագներին կարելի է ծանոթանալ այստեղ:
ԱՔՌԱ վարկային բյուրոյի գործադիր տնօրեն Արամ Զաքարյանի հետ այս տարվա փետրվարին զրուցել էինք «վարկային պատմության» առանձնահատկությունների մասին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: