Երեւանում կանցկացվի «Եվրոպական բիզնեսի հեռանկարները» համաժողով

06.07.2016 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում հուլիսի 7-ին կանցկացվի «Եվրոպական բիզնեսի հեռանկարները, խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում» խորագրով գործարար համաժողով` օտարերկրյա ներդրողների եւ տեղական կազմակերպությունների համար:

Ինչպես հայտնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից, համաժողովին կմասնակցեն նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Հայաստանի զարգացման hիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը:

Միջոցառման ընթացքում կքննարկվեն օտարերկրյա եւ ՀՀ գործարարության հնարավորությունները, խոչընդոտներն ու գործարար մթնոլորտի բարելավմանն ուղղված հետագա աշխատանքները։

Համաժողովին կներկայացվի նաեւ փոխըմբռնման հուշագիր՝ ստորագրված տասից ավելի ասոցիացիաների կողմից, որոնք կմիավորեն իրենց ուժերը բիզնեսի զարգացման հիմնական խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ։



Դիտում՝ 13458
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW