Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 20-ամյակի առթիվ ակցիա է գործարկել

01.07.2016 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իր գործունեության 20-ամյակի կապակցությամբ առաջարկում է հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ձեռք բերել առնվազն 200 հազ. դրամին համարժեք վարկային գծով MasterCard Gold քարտեր՝ առանց քարտի առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի:

«Առաջարկվող MasterCard Gold քարտը հանդիսանում է MasterCard Worldwide վճարային համակարգի պրեմիում դասի քարտ, որը ստեղծված է ընդգծելու հաճախորդների ֆինանսական կայունությունը եւ ազատությունը»,- նշել են բանկում:

MasterCard Gold քարտով տրամադրվող վարկային գիծն ունի արտոնյալ ժամանակահատված, որի շնորհիվ քարտի վարկային միջոցների հաշվին իրականացված վճարային գործարքների դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում մինչեւ գործարքին հաջորդող ամսվա 14-րդ օրը:

Բացի այդ, MasterCard ընկերությունը հնարավորություն է ընձեռում MasterCard Պրեմիում դասի քարտապաններին իրականացնել վճարումներ աշխարհի տարբեր երկրներում եւ օգտվել զեղչերից ու արտոնություններից:

Դիտում՝ 7657

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW