Անելիք Բանկը եւ Ria Money Transfers-ը համատեղ ակցիա են գործարկել

30.06.2016 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի եւ Ria Money Transfers դրամական փոխանցումների համակարգը հուլիսի 1-ից գործարկում են նոր համատեղ ակցիա:

Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում Ria Money Transfers դրամական փոխանցումների համակարգով Հայաստանից դեպի Ուկրաինա, Վրաստան եւ Մոլդովա ուղարկվող փոխանցումները կիրականացվեն 1% միջնորդավճարով՝ նախկին 2-2.5%-ի փոխարեն:

«Հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Ria Money Transfers դրամական փոխանցումների համակարգով փոխանցումներ իրականացրած Անելիք Բանկի հաճախորդներից պատահականության սկզբունքով հատուկ ծրագիրը ընտրելու է երեք հաջողակների, որոնց համար սահմանված են դրամական պարգեւներ»,- նշել է Անելիք Բանկի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ Անելիք Բանկի հաճախոդները հնարավորություն ունեն Anelik-Transfer վճարային քարտի միջոցով, առանց բանկ այցելելու, ստանալ իրենց փոխանցումները:

«Մեր հաճախորդներին պետք է ընդամենը զանգահարել 010 59 33 33 հեռախոսահամարով՝ նշելով փոխանցման կոդը, եւ գումարը կփոխանցվի ստացողի քարտին ամենակարճ ժամանակահատվածում»,- տեղեկացրել է Աստղիկ Մարտիրոսյանը:

Անելիք Բանկում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաեւ Anelik, Moneygram, IntelExpress, Converse Transfer, Sigue Money Transfer, Unistream եւ Moneytun դրամական փոխանցումների համակարգերով։

Դիտում՝ 4504

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW