2006 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 13,4%

19.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 19 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 13,4%:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2006 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 2665663.5 մլն դրամ:

2006 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալը հանրապետությունում կազմել է 643503.7 մլն դրամ ` 2005 թվականի համեմատ կրճատվելով 0.9%-ով:

Միջին ամսեկան աշխատավարձը 2006 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 2005 թվականի համեմատ աճել է 23.5%-ով` կազմելով 64001 դրամ: Ընդ որում,աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 25,8%-ով եւ նշված ժամանակահատվածում կազմել է 45130 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում 77883 դրամ (աճը` 21,2%):
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8120
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW