Հունիսի 25-ին Երեւանում տեղի է ունեցել ընկերական հանդիպում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆուտբոլային թիմի եւ Հայաստանի լրագրողների հավաքականի միջեւ: Հանդիպումն ավարտվել է 6-2 հաշվով՝ հօգուտ ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի:Բանկի թիմի կազմում ընդգրկվել են տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Թիմի ավագն է Դավիթ Սիմոնյանը:Լրագրողների թիմի կազմում ընդգրկված էին տարբեր լրատվամիջոցների աշխատակիցներ՝ «Արմենիա» հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, «4-րդ իշխանություն» թերթի տնօրեն Մհեր Ղալեչյանը եւ այլք: Lրագրողների թիմի ավագը «Մեդիամաքս» մեդիաընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն է, գլխավոր մարզիչը՝ ՀՀ Առաջին ալիքի սպորտային ծրագրերի տնօրեն Կարեն Գիլոյանը:«ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, մասնավորապես՝ իր ֆուտբոլային թիմին: Աշխատակիցները հետեւում են թիմի խաղերին, աջակցում եւ ուրախանում են հաջողություններով: Չնայած խաղի սիրողական բնույթին` երկու թիմերն էլ ցուցադրեցին հետաքրքիր ֆուտբոլային խաղ: Շնորհակալություն ենք հայտնում լրագրողների թիմին հիանալի խաղի եւ դրական տպավորությունների համար, իսկ մեր թիմին շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:«ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի հետ ընկերական հանդիպումն ընթացավ դինամիկ. երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակի: Հուսով եմ, որ նման հանդիպումները ժամանակի ընթացքում կդառնան ավանդական եւ կծառայեն ոչ միայն առողջ ապրելակերպի տարածմանը, այլեւ բանկային հատվածի եւ մեդիա դաշտի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Մեդիամաքս-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: Tweet Դիտում՝ 11493