Երեւան, 19 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 1314.4 մլրդ դրամ կամ $ 3198.3 մլն` 2005 թվականի համեմատ աճելով 15.2%- ով: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, 2006 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում արտահանման ծավալը կազմել է 412.2 մլրդ դրամ կամ $1004.0 մլն, ներմուծման ծավալը` 902.2 մլրդ դրամ կամ $2194.3 մլն: Հայաստանի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2006 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 490 մլրդ դրամ, կամ $1190.3 մլն: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8369