“Վրաստանի Բանկը” նախատեսում է թողարկել եվրոպարտատոմսեր
18.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
“Վրաստանի Բանկ” ԲԸ նախատեսում է թողարկել եւ միջազգային շուկայում տեղաբաշխել իր եվրոպարտատոմսերը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով “Վրաստանի նորությունները”, “Վրաստանի բանկի” պարտատոմսերի տեղաբաշխման բացառիկ մենեջերն է ամերիկյան “Մերրիլ Լինչ” ընկերությունը:
Հունվարի 22-ից սկսած “Մերրիլ Լինչը” Սինգապուրում, Հոնկոնգում եւ եվրոպական 4 երկրներում կանցկացնի պարտատոմսերի շնորհանդեսը: Շնորհանդեսի արդյունքներով կկատարվի պահանջարկի վերլուծություն եւ կորոշվի պարտատոմսերի թողարկման ծավալն ու դրանց գինը:
2007 թ. ընթացքում “Վրաստանի բանկը” ծրագրել է ավելացնել իր ակտիվները 70%-ով, այդ թվում մաքուր ակտիվները` 50%-ով: Այդ նպատակներն իրագործելու համար բանկը պետք է ներգրավի մոտ $400 մլն:
2006 թ. նոյեմբերի 29-ին “Վրաստանի բանկը” Լոնդոնի ֆոնդային բորսայում տեղադրեց $160 մլն արժողությամբ բաժնետոմսեր` վրացական բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ մասնկցելով LSE սակարկություններին:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: