Գյուղնախարարի երեք տեղակալներն ազատվել են աշխատանքից

09.06.2016 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա որոշմամբ Գրիշա Բաղիյանն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետի երկու այլ որոշումներով էլ գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից ազատվել են Սամվել Գալստյանը եւ Գառնիկ Պետրոսյանը։

Գրիշա Բաղիյանը փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2011թ. ապրիլի 22-ից: Սամվել Գալստյանը գյուղատնտեսության նախարարի տեղակալ էր նշանակվել 2003թ. ապրիլի 14-ին, իսկ Գառնիկ Պետրոսյանը՝ 2012թ. հոկտեմբերի 30-ին:

Դիտում՝ 3218

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW