Հայաստանը 32-րդ տեղն է զբաղեցրել տնտեսական ազատության ամենամյա վարկանիշում, Ադրբեջանը` 107-րդը

16.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 16 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանը 32-րդ տեղն է զբաղեցրել տնտեսական ազատության ամենամյա վարկանիշում, որն ավանդապես կազմվում է Heritage Foundation հիմնադրամի եւ The Wall Street Journal թերթի կողմից:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ընդամենը վարկանիշում ներկայացված են 160 երկրների տվյալներ:

Վրաստանը վարկանիշում զբաղեցրել է 35-րդ տեղը, Ադրբեջանը` 107-րդը:

Ուկրաինան վարկանիշում 125-րդն է, Ռուսաստանը` 120-րդը:

Հայաստանին վերաբերող հաշվետվությունը մատչելի է հետեւյալ հղումով. http://www.heritage.org/research/features/index/country.cfm?id=Armenia:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9653

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW