Անելիք Բանկը եւ EasyPay համակարգը կհամագործակցեն

27.05.2016 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի հաճախորդներն այսուհետ EasyPay համակարգի միջոցով կարող են համալրել իրենց քարտային եւ ընթացիկ հաշիվները, ինչպես նաեւ իրականացնել վարկերի մարումներ։

Բանկում նշել են, որ իրականացվել է հատուկ մասնագիտական, տեխնիկական համակարգային ինտեգրում, ինչը բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվելով EasyPay վճարային համակարգի ինքնասպասարկման առավելություններից` իրականացնել գործարքներ շաբաթվա բոլոր օրերին, առանց ժամային սահմանափակման, ցանկացած վայրում, որտեղ առկա են վճարային տերմինալներ:  

«Սա հերթական նորարարական առաջարկությունն է Անելիք Բանկի կողմից իր հաճախորդներին, որը կօգնի նրանց առավել հարմարավետ վայրում ու ժամանակի խնայողությամբ բանկային գործարքներ իրականացնել: Ուղղակի անհրաժեշտ է մուտք գործել ինքնասպասարկման տերմինալների «Ծառայությունների վճարում» բաժին, «Ֆինանսներ» ենթաբաժին, այնուհետ ընտրել «Անելիք Բանկ»-ը եւ կատարել վճարում»,- ասել է Անելիք Բանկի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ EasyPay եւ Telcell վճարային համակարգերի հետ համագործակցության շնորհիվ Անելիք Բանկի ծառայությունները հաճախորդների համար դարձել են «առավել հասանելի, մատչելի եւ հարմարավետ»:

Դիտում՝ 6670

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW