Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը սկսել է վճարումներ ընդունել նաեւ EasyPay ընկերության տերմինալների միջոցով: Բանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Հասմիկ Ներսեսյանը նշել է, որ Առէկսիմբանկն այս ծառայությունը համարում է շատ հեռանկարային: «Առէկսիմբանկը մշտապես կարեւորել է բանկի զարգացման նորարարական մեթոդների կիրառումը, հետեւաբար` EasyPay ընկերության հետ համագործակցությունը եւս մի քայլ կլինի այդ ուղղությամբ»,- ասել է նա: Հասմիկ Ներսեսյանի խոսքով՝ նոր ծառայությունը հարմարավետ է եւ հնարավորություն է տալիս օնլայն ռեժիմում մարել վարկեր, ինչպես նաեւ համալրել քարտային ընթացիկ հաշիվներ` առանց բանկ այցելելու անհրաժեշտության եւ անկախ բանկի աշխատանքային գրաֆիկից: «EasyPay վճարային տերմինալների ցանցն ակտիվորեն զարգանում է, եւ դրանց քանակը տարեցտարի անշեղորեն ավելանում է: Բացի այդ, EasyPay ցանցն ունի առանձին սպասարկման կետեր, որոնք նույնպես ընդունում են վճարումներ: Չմոռանանք նաեւ բանկի մասնաճյուղերի եւ բանկոմատների մասին, որտեղ կարելի է իրականացնել տարբեր ֆինանսական գործառնություններ»,- ասել է Առէկսիմբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը: Նա տեղեկացրել է, որ համակարգից օգտվելու համար պետք է մուտք գործել տերմինալի «Ծառայությունների վճարում» բաժինը, «Ֆինանսներ» ենթաբաժինը, այնուհետ ընտրել «Առէկսիմբանկ»-ը եւ կատարել վճարում: «Անհրաժեշտ է գիտենալ, որ աշխատանքային օրվա մինչեւ ժամը 17:00-ը մուտքագրված գումարը հասանելի է դառնում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ աշխատանքային օրվա 17:00-ից հետո, ինչպես նաեւ ոչ աշխատանքյաին օրերին մուտքագրված գումարը` հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում»,- ասել է Հասմիկ Ներսեսյանը: Առէկսիմբանկում հիշեցրել են, որ բանկը վճարումներ է ընդունում նաեւ TellCell ընկերության տերմինալների միջոցով: Tweet Դիտում՝ 14020