ACBA Mobile հավելվածը բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել փոխանցումներ ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկի հաշվեհամարների միջեւ, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտարժութային փոխարկումներ, ստանալ բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, իսկ այժմ նաեւ՝ կատարել վարկի մասնակի կամ լրիվ մարում եւ ներկայացնել դեսպանատան տեղեկանքի ստացման հայտ: Բանկում նշել են, որ որոշակի փոփոխություններ են կատարվել նաեւ հավելվածի գլխավոր մենյուի մեջ՝ «Գործարքներ» եւ «Պրոդուկտներ» բաժիններում: Գլխավոր մենյուի մեջ՝ նախկին «Փոխանցումներ» բաժինը վերանվանվել է «Գործարքներ», իսկ նախկին «Գործարքներ» բաժինը՝ «Պատմություն»: Միաժամանակ, «Գործարքներ» բաժնում ավելացել են վարկի մասնակի կամ լիարժեք մարման եւ դեսպանատան տեղեկանք ներկայացնելու հայտերի հնարավորությունները:Ի դեպ, ACBA Mobile-ի Demo տարբերակի միջոցով կարելի է առանց հավելվածը ներբեռնելու՝ ուսումնասիրել այն:ACBA Mobile հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է App Store-ից կամ Google Play-ից ներբեռնել այն եւ դիմելով բանկի մասնաճյուղ` իրականացնել ակտիվացման գործողությունները: Tweet Դիտում՝ 3322