2016թ. ապրիլին Հայաստանի պարենային ապրանքների շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 0,5% գնանկում:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ապրիլին արձանագրված պարենային ապրանքների գնանկման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի, ձվի, կաթնամթերքի, կենդանական եւ բուսական յուղերի, ձկնամթերքի 0,5-4,3% գնանկումը:Այսպես, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 1% գնաճ, իսկ 2016թ. մարտի համեմատ` 4,3% գնանկում: Ձվի հանրապետական միջին գինն ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 12,3%-ով, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 2,6%-ով:Կենդանական եւ բուսական յուղերը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ էժանացել են 1,7%, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0,6%-ով:2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 5,6%, իսկ 2016թ. մարտի համեմատ՝ 1% գնանկում: Ձկնամթերքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ էժանացել է 4,4%-ով, իսկ 2016թ. մարտի համեմատ՝ 0,5%-ով:2016թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է այլ մթերքի՝ 0,3%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0,2%, շաքարավազի՝ 0,1%, ոգելից խմիչքի եւ ծխախոտի 0,1% գնանկում:Մրգի ապրանքախմբում նախորդ տարվա ապրիլի համեմատ արձանագրվել է 21,9% գնանկում, իսկ այս տարվա մարտի համեմատ`4,7% գնաճ:Մսամթերքը 2015թ. ապրիլի համեմատ էժանացել է 4,8%-ով, իսկ 2016թ. մարտի համեմատ` թանկացել 0,3%-ով:2016թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի եւ հրուշակեղենի՝ համապատասխանաբար 0,1% եւ 0,2% գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:Բացի այդ, ոչ պարենային ապրանքների ՀՀ շուկայում ապրիլին արձագրվել է գնանկում 0,3%-ի չափով, իսկ ծառայությունների սակագները մեկ ամսում նվազել են 0,1%-ով:Հանրապետությունում 2016թ. ապրիլին նախորդ ամսվա համեմատ գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի գնանկում` համապատասխանաբար 1,8% եւ 2% չափով: Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում այս տարվա ապրիլին մարտի նկատմամբ նվազել են 0,3%-ով, իսկ 2015թ. ապրիլի նկատմամբ՝ 1,9%-ով: Tweet Դիտում՝ 3859